Ավարտվեց Լուսահոգի Պետրոս Ալահայթոյանի ցեղասպանության վերապրածների ձայնային արխիվի թվայնացումը. Արթուր Իսպիրյան

Processed with MOLDIV

Երգիչ, Հայաստանի Հանրային Ռադիոյի ձայնադարանի թվայնացման ղեկավար Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ավարտվեց Լուսահոգի Պետրոս Ալահայթոյանի ցեղասպանության վերապրածների ձայնային արխիվի թվայնացումը։

Թվայնացվեց աշխարհի տարբեր երկրներում ապրող ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների աննկարագրելի պատմությունները , 487 ձայներիզ ((cassette) մոտ. 756 ժամ տևողությամբ և այս ամենը լսելով ու այդ դժոխային պատմությունների լացի միջով անցնելով վեջապես ավարտեցինք այդ կարևոր պատմական արխիվը»։