Եզդիներն Երեւանում եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով փողոց են ուզում

Եզդիներն Երեւանում եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով փողոց են ուզում
Եզդիներն Երեւանում եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով փողոց են ուզում

Եզդիների «Սինջար» ազգային միավորման երիտասարդ անդամներն օրերս բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երեւանում եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով փողոց ունենալու խնդրանքով:
Այս մասին տեղեկացնում է a1plus.am-ը:
Ըստ աղբյուրի, «Սինջար» միավորման նախագահ Բորիս Թամոյանը կարծում է, որ իրենց խնդրանքը դեռ մի փոքր էլ ուշացած է եւ հուսով է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «այս հարցին ճիշտ լուծում կտա»։

 

««Ջհանգիր Աղան մասնակցել է 1918թ. Բաշ Ապարանի և Սարդարապատի մարտերին, երբ թուրքական զորքը հարձակվում էր Սարդարապատի ուղղությամբ, առաջինը առանց հրամանի Ջհանգիր աղան էր, որ դուրս եկավ թուրքական զորքի դեմ»,- a1plus.am-ին ազգային հերոսին ներկայացրել է Բորիս Թամոյանը։

© Medialab.am