Դիլիջանի հայտնի «Թավա» ռեստորանը կփակվի

Աշխարհին մարտահրավեր նետած նոր կորոնավիրուսը լուրջ հետևանքներ է թողնում նաև բիզնեսի վրա։

Դիլիջանի հայտնի «Թավա» ռեստորանի ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ ռեստորանը շուտով կփակվի։

«Թավան շուտով կփակվի, քանի որ այլևս չենք կարողանում մուծել տարածքի վարձը։ ԹԱՎԱն միայն բիզնես չի։ ԹԱՎԱն միայն ռեստորան չի։ Այստեղ ամեն իր ունի իր կյանքն ու պատմությունը։

ԹԱՎԱյում ամեն իր ապրում և շնչում է, քանի որ նրանց հերթական կյանք ենք հաղորդել մեր իսկ ձեռքերով, խնամքով ու սիրով։

Ահա մեր շատ սիրված կարմիր պահարանը իր ֆոտո պատմությամբ։

Մինչև ԹԱՎԱյում կարմիր, պայծառ և հաստատուն վերածնվելը, այն մի ամբողջ կյանք ապրել և ծառայել էր Դիլիջանում Կարենի զոքանչին»,- նշված է գրառման մեջ։

ԹԱՎԱն շուտով կփակվի, քանի որ այլևս չենք կարողանում մուծել տարածքի վարձը։ ԹԱՎԱն միայն բիզնես չի։ ԹԱՎԱն միայն ռեստորան…

Posted by TAVA on Monday, June 29, 2020