Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ավարտին ոստիկանության ծառայողները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ակցիայի մասնակից երիտասարդներին:
Ակցիան կազմակերպվել է ի բողոք 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների դիերի պահպանման հարցում կառավարության դրսևորած նողկալի և անմարդկային վարքագծի։
Դատապարտում ենք զինվորների դիերի նկատմամբ կառավարության դրսևորած քստմնելի վարքագիծը և այն ապօրինի բիրտ ուժով արդարացնելու ու պաշտպանելու նպատակով նրա ցուցաբերած բացառիկ ցինիզմը և լկտիությունը։
Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ»: