ՔՊ կուսակցության վարչությունը հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։