Մեկնարկել է 2021 թ. ձմեռային զորակոչը. Արցախի ՊԲ

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը: Այդ մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը:

Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները՝ զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

 «Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է: Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»,- տեղեկացնում են Արցախի Պաշտպանության բանակից: