Ճամբարակի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել.Factor

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում 29-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Պաշտպանության նախարարությունից. «Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.):

Վիրավորումը ստացել է նոյեմբերի 15-ին, ինչից հետո՝ տեղափոխվել հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- նշեցին ՊՆ-ից: