Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 3-ին ընդունեց «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրի տեխնիկական խորհրդատուներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես հանդիպման սկզբում տեղեկացրեց Քրիստիան Հենշելը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներ են հանդիսանում ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները:
Ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի նպատակն է` բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի քաղցրահամ ջրի որակը։ Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու և բնապահպանական խնդիրների կարգավորման ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերելու համար, նշելով, որ մարզը բնապահպանական առումով մի շարք խնդիրներ ունի, իսկ նշված ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի դրանց զգալի մասին դրական լուծումներ տալ:
Խոսելով մարզում արդեն մեկնարկած ծրագրի մասին՝ Քրիստիան Հենշելը նշեց, որ այն կհիմնվի առկա ձեռքբերումների եւ պլանների վրա, կլրացնի եւ կօժանդակի Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողություններին: Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագիրը կշարունակվի մինչև 2024 թվականի օգոստոս ամիսը:
Մանրամասները՝ այստեղ