«Թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում». Գալուստ Սահակյանի պատասխանը Հասմիկ Պողոսյանին

«Թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում». Գալուստ Սահակյանի պատասխանը Հասմիկ Պողոսյանին
«Թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում». Գալուստ Սահակյանի պատասխանը Հասմիկ Պողոսյանին

«Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս: Հենա լիքը տարածքներ կան, թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցին, թե ինչո՞ւ է իշխանություններին այդքան խանգարում պատմամշակութային հուշարձանները եւ Փակ շուկայից հետո արդեն անցել են Գառնու տաճարին՝ թույլատրելով այնտեղ սրճարան կառուցել։
Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ դեմ է հուշարձանի տարածքում սրճարան կառուցելուն. «Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ ուրևիցե բան անել, որովհետև նախ շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ տաճարի, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի…»:
Դիտարկմանը`միայն «ինչ-որ մեկը» չէ, այլ նաև Մշակույթի նախարարությունը, և նախարար Հասմիկ Պողոսյանը, ով արդեն իսկ հավանության է տվել նախագծին՝ պատճառաբանելով`«բա մարդիկ չգան ուտեն-խմեն», Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս: Հենա լիքը տարածքներ կան, թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: