Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում։

Այդ մասին հայտնում են ԱՀՆԳ նախարարության ԱԻՊԾ-ից։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ հաղորդագրություն կհրապարակի երեկոյան։

Ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով` տարհանվել է 1588 աճյուն։