Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են իրենց մութ գործերը կարգավորել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել։ Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է, եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը: Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»: