Իրավապաշտպանները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք առաջարկների փաթեթը. նրանք առաջարկում են ներդնել նաեւ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը

Իրավապաշտպանները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք առաջարկների փաթեթը.  նրանք առաջարկում են ներդնել նաեւ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը
Իրավապաշտպանները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք առաջարկների փաթեթը. նրանք առաջարկում են ներդնել նաեւ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը

Սեպտեմբերի 14-ին անցկացված «Բանակն առանց մարդասպանների» կլոր սեղանի մասնակից իրավապաշտպանները պատրաստվում են մեկ շաբաթվա ընթացքում ՊՆ-ին ներկայացնել բանակում բարեփոխումների իրականացման իրենց առաջարկաները:
Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` հավելելով, որ առաջարկները շատ են, որոնք ներառում են ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, նոր այլ ինստիտուտների ներդրումը, նախաքննական գործընթացների հետ կապված որոշ փոփոխություններ անելու առաջարկներ եւ այլն:

«Մեր պահանջները հստակ են, խնդիրները, որոնք կան բանակում, դրանց բոլորի կապակցությամբ մեզ պետք է տրվի հստակ, տրամաբանական պատասխան, փաստաթղթավորված, որտեղ ՊՆ-ն պետք է տեղեկացնի, թե ինչ է անելու առանձին դեպքերում»,- նշեց Սաքունցը` հավելելով, որ հակառակ դեպքում իրենք ակցիաներ են սկսելու:

Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե բանակում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված մեծ աղմուկը հատուկ հհրահրվում է Սեյրան Օհանյանի դեմ, ապա դրանք Սաքունցը անհիմն է համարում:

Սաքունցի խոսքով, հնարավոր է, որ նման տեսակետների հեղինակները հենց Սեյրան Օհանյանի շրջապատն է, քանի որ, ըստ նրա, բանակում կա անմխիթար վիճակ, իսկ Պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն է:

«Բացի այդ, մենք մեր քննադատության թիրախը բարձրացրել ենք, եւ ՊՆ-ից պացի քննադատում ենք նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարին, եւ ոչ թե Սեյրան Օհանյանի, այլ` նրա հրաժարականի մասին ենք խոսելու»,- նշեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը նաեւ հավելեց, որ օրենսդրությունը այսօր որեւէ կերպ չի խանգարում նոր ինստիտուտների ներդրմանը բանակում, ինչի մասին այս օրերին արդեն տեսակետներ են հնչել:

Իրավապաշտպանը նշեց, որ Սահմանադրությունը չի սահմանափակում Օմբուդսմենների թիվը, ինչը նշանակում է, որ օրենսդրորեն հնարավոր է Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը:

© Medialab.am