Վարչապետի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում

Քաղաքացիների մի խումբ հավաքվել էր կառավարության մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աջակիցների թվում էին նաև «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները:

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր–անդամ Հայկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով երկրի վիճակն ավելի անկայուն կդառնա։

«Հարցնում են՝ այդ փաստաթղթից բողոքում եք, փոխելո՞ւ եք այդ փաստաթուղթը, ասում են՝ չենք փոխելու, բայց եկեք՝ մենք գնանք բանակցելու։ Դուք 30 տարի ունեցել եք բոլոր հնարավորությունները բանակցելու, դուք բանակցել եք 7 շրջանները հանձնելու մասին, պարտվողական դիրքերից եք բանակցել: Վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որում գրված է, որ նա 7 շրջան պիտի վերադարձնի»,– ասաց նա: