Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 9-ին, 12-13-ը սպասվում է անձրև: Ապրիլի 10-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 11-12-ն սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: