Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարո՛ն վարչապետ, կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռնե», և որքան շուտ, այնքան լավ:
Սա այն դեպքը չի, որ բոլորը մեղավոր են, բացի իրավասու մարմիններից:
Բացի այդ, հանրությանը պետք է տրվի հաշվետվություն, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման» մասին օրենքի ընդունումը և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։
Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»։