Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահը հանդիպել է Էրդողանի հետ

Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահը հանդիպել է Էրդողանի հետ
Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահը հանդիպել է Էրդողանի հետ

Օգոստոսի 3-ին Ստամբուլում տեղի է ունեցել  Մոր Եփրեմ ասորական ուղղափառ եկեղեցու  հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Կ. Պոլսի կրոնական փոքրամասնությունների հոգևորականներ և բարձրաստիճան թուրք պաշտոնյաններ: Այս մասին տեղեկցնում է Agos-ը։

Միջոցառման ժամանակ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:

Ըստ աղբյուրի, պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանը զրույցի ընթացքում իր բարեմաղթանքներն է հղել հայ համայնքին և հույս հայտնել, որ հնարավորինս շուտ նոր պատրիարք կզբաղեցնի պատրիարքական թափուր աթոռը: