Երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ․ պետք չէ շահարկել կորուստը․ նախարարություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:

Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»: