Դատապարտում ենք, և պահանջում ենք խիստ գործողություններ յուրաքանչյուր բռնության դեպքին. Կանանց աջակցման կենտրոն

Կանանց աջակցման կենտրոնի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Կանանց աջակցման կենտրոնը հայտարարում է, որ Մարիամ Ասատրյանի դեպքի մասին իրավապահ համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացված էին 2017 թվականից:

Մինչև այսօր որևէ կանխարգելիչ և պատժիչ գործողություններ չեն իրականացվել, ինչի արդյունքում, ցավոք, մենք այսօր ունենք կնասպանության ևս մեկ դեպք: Նմանատիպ գործելաոճի հետեւանքով՝ անգործության, անհետևողականության և անտարբերության պատճառով անխուսափելի կլինեն կնասպանության դեպքերը:

Դատապարտում ենք պետության կողմից նման գործելաոճը, և պահանջում ենք խիստ գործողություններ յուրաքանչյուր բռնության դեպքին»: