ԲՀԿ-ին անդամակցելու ժամանակը. Վարդան Օսկանյանը վերադառնում է

ԲՀԿ-ին անդամակցելու ժամանակը. Վարդան Օսկանյանը վերադառնում է
ԲՀԿ-ին անդամակցելու ժամանակը. Վարդան Օսկանյանը վերադառնում է

Ընտրությունների շեմին, ներքաղաքական զարգացումները թվում է նոր երանգներ են ստանում: Երեկ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Տարածած հայտարարության մեջ Օսկանյանը նշել է, թե ժամանակն է, երկրի քաղաքական գործընթացնթացներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու համար:

«Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ», – նշված է Օսկանյանի հայտարարության մեջ:

«Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին», – համոզված է ամենաերկար պաշտոնավարած արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

© Medialab.am