Հայ եպիսկոպոսները հավաքվել են Հռոմում՝ ընտրելու նոր պատրիարք

Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձի ժամանկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրություն կատարելու նպատակով եպիսկոպոսները Լիբանանում, սկսած հունիսի 22-ից, արդեն երկրորդ անգամ են հանդիպում, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։ Սա ձայների այն քանակն է, որն անհրաժեշտ է Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար, ով մահացել է մայիսի 25-ին, Բեյրութում:

Եկեղեցական օրենսդրության համաձայն՝ անպտուղ ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս խնդրել է նրանց հավաքվել Հռոմում և կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից և մտորումներից 2 օր անց։