Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել ․ Տեսանյութ

Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել ․ Տեսանյութ
Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել ․ Տեսանյութ

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այցելել են Սևքար գյուղի վարչական տարածքում գտնվող փայտածուխի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են մոտ 8 խորանարդ մետր փայտանյութ, ինչպես և 6 հատ փայտածուծ պատրաստելու տարրա, որոնց մեջ առկա էր մոտ 50 պարկի փայտածուխ։

Արտադրամասի տերը, որը Սևքար գյուղի 69-ամյա բնակիչ է, հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Փասյտածուխի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։