Բարեւներ բոլորին. Րաֆֆի Հովհաննիսյանը «հացադուլ, կեղծիքադուլ ու ստադուլ» հայտարարեց

Բարեւներ բոլորին. Րաֆֆի Հովհաննիսյանը «հացադուլ, կեղծիքադուլ ու ստադուլ» հայտարարեց
Բարեւներ բոլորին. Րաֆֆի Հովհաննիսյանը «հացադուլ, կեղծիքադուլ ու ստադուլ» հայտարարեց

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական հանրահավաքը, որի ավարտին նա հայտարարեց, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտարարել, ինքը մնալու է Ազատության հրապարակում եւ «հաց չի ուտելու»:
«Իմ արածը հացադուլ չէ` կեղծիքադուլ է, ստադուլ է: Այսուհետ ես մնալու եմ Ազատության հրապարակում` հաց չեմ ուտելու, կեղծիք ու սուտ չեմ ընդունելու:

Ազատության հրապարակում կազմում ենք Ազգային համաձայնության մեր վարչակարգը»,-բազմահազարանոց հանրահավաքի ավարտին հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, թեեւ մասնակիցները հորդորեցին նրան այդ քայլի չգնալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Սակայն, հանրահավաքի մասնակիցները, Հովհաննիսյանի աջակիցենրը պնդում են, որ ընտրությունները կրկին անգամ Հայաստանում կեղծվել են`բերելով բազում փաստարկներ:

Հետընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննսիյանի հրավիրած հանրահավաքներում նա խոստացել է վերադարձնել «ժողովրդի իշխանությունը»: Այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննսիյանը նշեց, որ մարտի 15-ին տեղի կունենա հաջորդ հանրահավաքը` «օր, երբ Սողոմոն Թեհլերյանը վերականգնեց ժողովրդի արդարությունը»:

© Medialab.am