Մահվան ելքով ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածին

Այսօր, ժամը 12:55-ին ՆԳ նախարարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր են մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության ՃՈ օպերատիվ հերթապահ խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2107» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: «Վազ 2107» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը /ծնված 1963թ./ շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն:

Ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Նիսան Տիանա» վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին /ծնված 1996թ./ փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բավարար է