Հայկ Չոբանյանի մեկուսացման մասին լուրը կեղծ է․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հեղինակ MediaLab

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Կայքը մասնավորապես նշել էր.
«… օդում կախված լուրերի համաձայն, Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ տարածվող լուրը կեղծ է։

Հայկ Չոբանյանը աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։

Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։

Այս մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։