Իրանի 11 նահանգում գազամատակարարման խնդիրներ կան։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար, Ազգային գազային ընկերության ղեկավար Սաիդ Տավակկոլին՝ նշելով, որ այս տարին հատկապես բարդ է եղել երկրի գազամատակարարման համար։
Նրա խոսքով՝ առավել լուրջ խնդիրներ են սպասվում Մազենդերան, Գոլեստան և Հյուսիսային Խորասան նահանգներում։
Տավակկոլին ընդգծել է, որ գազի սպառման օպտիմալացումը կարող է մեղմել իրավիճակը։ Ձմռանը կենցաղային և առևտրային սպառումը կազմում է գազի ընդհանուր ծավալի ավելի քան 80 տոկոսը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում գազի օրական դեֆիցիտը հասել է շուրջ 530 միլիոն խորանարդ մետրի՝ նախորդ տարվա 300 միլիոնի դիմաց։



















