Հայ դիրքապահների կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին․ ՊՆ

Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։

Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։