« Եվ թող իշխանությունները հիշեն՝ մեր ժողովուրդը բազմաթիվ անգամ ղեկավարների գլուխներ է ջարդել». Էդուարդ Զորիկյան

« Եվ թող իշխանությունները հիշեն՝ մեր ժողովուրդը բազմաթիվ անգամ ղեկավարների գլուխներ է ջարդել». Էդուարդ Զորիկյան
« Եվ թող իշխանությունները հիշեն՝ մեր ժողովուրդը բազմաթիվ անգամ ղեկավարների գլուխներ է ջարդել». Էդուարդ Զորիկյան

«Եթե իշխանությունը չի ուզում տեսնել, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է, այդ բաժակը տալիս, կոտրում են գլուխները». Էդուարդ Զորիկյան

֊Պարոն Զորիկյան, ի՞նչ է կատարվում Հայաստանում այս օրերին:

֊Սա այն պայթյունն է, որն ի վերջո պետք էր սպասել: Բազմաթիվ անգամ զգուշացումներ եղել են, որ այսպես չի կարելի շարունակել: Երևի վերջին հույսը քառօրյա պատերազմից հետո իշխանությունների ինչ-որ մտահոգություններն էին, դա առաջացնում էր հույս հանրության մոտ, որ ի վերջո խելքի կգան, գոնե ցանկություն կհայտնեն ինչ-որ բան փոխելու: Բայց տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվելու, որովհետև փոխվում է այն ժամանակ, երբ փոխվում են անձինք, ռեժիմը ստեղծող անձինք, հենց ռեժիմը պետք է փոխվի: «Սասնա ծռերի» պահանջն այսօր համահունչ է ժողովրդի պահանջին, այն է՝ չգրպանել բյուջեն, չգողանալ, ազնիվ լինել ի վերջո: Բայց իրենցից նման բան պահանջելն աբսուրդ է, որովհետև եթե մարդիկ ընտրված չեն, եթե գողական հարաբերությունների վրա են ստեղծում ամբողջ այդ վարչակազմի գործելակերպն ու վարվերալակերպը, ի՞նչ կարող ես սպասել: Հիմա սա պոռթկում է, այն պոռթկումն է, որն ի դեպ առաջինը չէ:

֊Բայց արդեն զենքով է:

֊Զենքը այն է, որ դու դատարկաձեռն չես պահանջում ինչ-որ բան: Շանթը թեև փայտերով էր զինված, բայց դա էր պահանջը, նույնն էր: Շանթը միայնակ սկսեց հեղափոխությունը, մի քանի օրից իրեն միացան համախոհներ:

֊Եվ իշխանությունները գուցե չէի՞ն հավատում, որ մարդիկ փայտերից կանցնեն իրական զենքի:

֊Սա վերջը հո չէ՞: Պետք է իշխանությունները հասկանան, որ վերջը չէ: Սա ընդամենը երկրորդ նախազգուշացումն է: Առաջին նախազգուշացումը փայտերով Շանթն արեց, երկրորդը հիմա «Սասնա ծռերն» են անում՝ արդեն զինված:

֊Ու սա կարող է շարունակություն ունենա՞լ:

֊Այո, սա նախազգուշացում է: Ես չեմ հավատում, որ հրաժարականներ կլինեն և այլն: Ես կարծում եմ, որ մի քանի պաշտոնի փոփոխություն կկատարվի ընդամենը: Այսինքն՝ ով չկարողացավ կատարել նախագահի հրահանգները, ուղղակի կլքեն պաշտոնները, այդ պաշտոնները կգրավեն այն մարդիկ, ովքեր կկարողանան կատարել նախագահի հրահանգը: Դա բերելու է ավելի մեծ սրման, որովհետև այդ փոփոխությունը ոչ թե լինելու է դրական առումով, այլ հակառակը: Իսկ տղաները բազմաթիվ անգամ արդեն ասել են, որ, սիմվոլիկ ասած, իրենք մահապարտներ են:

֊Այս լարվածության պայմաններում, ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է անեն իշխանությունները:

֊Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու իշխանություններից պահանջի այն, ինչ պահանջում է: Ի վերջո, ամբողջ աշխարհում սփյուռքահայությունը նույն պահանջն է առաջ քաշում, առաջինը պետք է չփորձեն արյունահեղություն կատարել, գրոհ կազմակերպել տղաների հանդեպ:

֊Դատելով Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ իշխանությունները չեն պատրաստվում զիջումների գնալ, կատարել խմբի պահանջները: Հասարակությունն էլ կարծես այդքան ակտիվ չէ գործընթացի հանդեպ: Այս պայմաններում ի՞նչ կարող է լինել:

֊Կապրենք, կտեսնենք: Տղաներն ասել են՝ մենք մահապարտ են, հետ չեն կանգնելու: Դա նշանակում է, որ մեզ պետք է ոչնչացնեն: Ինչպես ազտամարատիկները մի պահ սև վերնաշապիկներ էին հագնում ու վրան գրում էին՝ ես, հայ եմ, ռեժիմ սպանիր ինձ: Հիմա սա նույն բանն է, տղաները նույնն են ասում՝ մենք հայ են, մեզ սպանիր: Ի վերջո, սա սոցիալական ինչ-որ պահանջ չէ, հավաքական պահանջ է՝ նաև կապված քառօրյա պատերազմի հետ, երբ գերագույն գլխավոր հրամանատարը չգիտես ուր էր: Ժողովուրդը վազելով գնում էր սահման, բայց բանակը ոչինչ չէր անում: Բանակ ասելով՝ ես հրամանատարությանը նկատի ունեմ, որովհետև խրամատում կանգնած զինվորը չնահանջեց: Ի վերջո այսօրվա ինֆորմատիկայի դարում ամեն ինչ մի քանի ժամում բացահայտվում է, սուտ խոսելն աբսուրդ է, բայց այս իշխանությունները նույնիսկ այդ դարում են դուտ խոսում:

֊Երբ նայում եք այս օրերին հանրության գործողություններին, ի՞նչ եք նկատում, մեր հանրությունը պատրա՞ստ է այս ճանապարհով, այսինքն՝ զենքով առաջ քաշել իր պահանջները:

Ես նորից եմ ասում՝ սա վերջը չէ: Չպետք է շտապել վերջակետ դնել: Ինչ-որ բան պետք է լինի ի վերջո: Եթե իշխանությունները գրոհ արեցին, դիմադրություն է լինելու: Եթե տղաներին ոչնչացրեցին, այդ ժամանակ թող մտածեն, թե ինչ է լինելու: Եվ թող իշխանությունները հիշեն՝ մեր ժողովուրդը բազմաթիվ անգամ ղեկավարների գլուխներ է ջարդել: Պետք է հիշեն, իրենք էլ են այդ ժամանակ եղել, բայց ավելի ցածր պաշտոններում: Ու պիտի հիշեն, որ մեր ժողովուրդը բազմաթիվ շենքեր է գրավել, բազմաթիվ մարդկան գլուխներ է ջարդել, կաներ ավելին, եթե 1700 տարվա քրիստոնեության պատմություն չունենար:

֊Անընդհատ խոսվում էր, բարձրաձայնվում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, բայց իշխանությունները կարծես լուրջ չէին վերաբերվո՞ւմ դրան:

֊Երբ ասում ենք, որ՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, իշխանությունը պետք է հասկանա, որ լցվել է: Եթե նա չի ուզում տեսնել, որ լցվել է, այդ բաժակը տալիս են գլխներին, կոտրում են գլուխները: Ամբողջ աշխարհում է այդպես, դեռ մենք շատ մեղմ ենք վարվում մեր իշխանությունների հետ: Այսքան համբերել, երևի ոչ մի ուրիշ ազգ չհամբերեր: Մեզ մոտ բազմաթիվ բաներ են բացահայտվում, ժողովուրդը, զգուշացնելով, որ այսպես չի կարելի, բայց համբերատար սպասում է, որ պիտի դարձի գան, խելք հավաքեն: Բայց ո՞նց խելք հավաքեն: Գողանալը հիվանդություն է, նորմալ մարդը չի գողանում, գողանում է հիվանդ մարդը: Այն մարդը, ով ագրեսիվ վարք է դրսևորում, դա հիվանդություն է:

֊Այսինքն՝ այս իրավիճակը տեսնելով, կարո՞ղ ենք եզրակացնել, որ հասարակությունն առաջիկայում ավելի է սաստկացնելու իր պայքարը:

֊Ուրիշ ճանապարհ չկա: Իշխանությունները պիտի հասկանան, որ նույն ձև շարունակելն անհնար է: Եթե մի քիչ թասիբ ունենային, իհարկե, պետք է հրաժարական տային: Ոչ թե պիտի Սերժը հրաժարական տար, կամ Պողոսն ու Սաղաթելը, այլ իշխող ուժը: Ժողովուրդը գիտի, որ ոչ մի բան էլ չի փոխվի՝ բյուջեն են գրպանել, մարդկանց են թալանել, բանակն են զինաթափել: Երբ նախագահն ասում է, որ՝ մենք կռվում ենք եսիմ որերորդ դարի զենքով, դա նշանակում է, որ նա զինաթափել է մեր բանակը: Իր՝ նախագահ լինելու ընթացքում ինքը փաստացի զինաթափել է մեր բանակը:

-Փոխարենը ոստիկանությանն է լավ զինել: «Սասնա ծռերի» անդամները հայտարարում են, որ ՊՊԾ գնդում գերարդիական զենք-զինամթերք կա:

֊Տղաները վաղուց ապացուցել են, որ զենք չունենալով՝ կարելի է հարձակվել ու վերցնել հակառակորդի զենքը: Այն դեպքում՝ ադրբեջանցու, այս դեպքում, եթե ոստիկանությունը գնա առճակատման, ուղղակի կվերցնեն այդ զենքերը, և վերջ: Չէ՞ որ ապացուցել են դա, ի՞նչ է, մոռացել են: Մոռացե՞լ են, որ զենք չունեինք, բայց ընդամենը մի քանի ամսում Ադրբեջանի զենքն ու զինամթերքը առգրավեցին: Չէ՞ որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պետք է դասեր քաղել պատմությունից:

Ես չգիտեմ, թե իշխանությունների համար ճիշտ ճանապարհը որն է, թողնեն փախնեն էս երկրից, ի՞նչ անեն, որ հայությունը վերադառնա Հայաստան: Բոլորը քառօրյա պատերազմի հետո մի շաբաթով վախեցած, սսկված պախկված էին, բայց այդ ընթացքում պետք է ուղեղի մեջ մի բան փոխվեր: Բայց պարզվում է, որպեսզի իրենց ուղեղներում մի բան փոխվի, իրենց գլխին տալ է պետք: Պետք է խփես, որ մի բան հասկանան:

֊Արդեն ժողովուրդը սկսե՞լ է խփել:

֊Ոչ, հիմա ուղղակի նախազգուշացնում է ժողովուրդը: Խփելը հլա չեն տեսել: Սա պայթյուն չէ, չգիտեմ եսիմ ինչ են ներկայացնում, բայց արտառոց մի բան չէ: Ի վերջո, նման բան Կյուրեղյանն արեց՝ խաղալիք ատրճանակը պահեց իշխանության վրա: Բայց այն ժամանակ, եթե հասկանային, ինչ-որ բան կփոխեին: Բայց ո՞նց կարող են փոխել, եթե գիտեն, թե բյուջեում ինչ գումարներ կան խժռելու ու գրպանելու, զինվորի բերանից, ժողովրդի գրպանից տանելու: Եթե մենք գող ու ավազակներին թույլ ենք տվել նստել կառավարության ու մնացած պաշտոններին, այս վիճակը պետք է լիներ: Եթե մեր բյուջեն չգրպավի, մեր փողոցներում մուրացկան չի լինի, մեր բանակը զինված կլինի վերջին զենքերով, ոչ թե մուրացկանի նման ձեռքները կմեկնեն ռուսին ու կասեն՝ երկու հատ ավտոմատ տա՞ս: Եթե բյուջեն չգրպանվի, կլուծվի ամեն խնդիր: Այսօր բոլոր նախարարությունները զբաղված են գրպանելով: Երբ որ ասում են՝ մի գողացիր, չեն ասում՝ մի գողացիր հարյուր ռուբլի, այլ գողացիր մեկ ռուբլի: Ասում են՝ մի գողացիր: Երբ ասում են՝ մի շնացիր, չեն ասում՝ 100 անգամ մի շանցիր, ասում են՝ մի անգամ մի շնացիր: Իսկ մեր վերևներում նստած ապուշները ասում են՝ դե մենք չափի մեջ ենք էլի փող ուտում: Ամեն մի շեֆ չգիտես ինչի մտածում է, որ ինքն իր գրպանից է վճարում իր ենթակային:
 
Այս մթնոլորտն է: Ամեն մի պետ կանչում է իր ենթակային ու ասում՝ դու գիտե՞ս, որ ես իմ գրպանից եմ քեզ վճարում: Հիմա ֆռաս ասես՝ այ անասուն, դու ով ես, որ գրպան ունենաս: Քեզ ժողովուրդն է կերակրում իր հարկերով ու բյուջեով: Սա պիտի վերանա: Բայց դրա համար պետք է մարդիկ ազնվի լինեն, եթե գողին նշանակես բանկի պահակ, առավոտյան կգաս ու կտեսնես, որ բանկը դատարկ է: Իսկ մենք գողին նշանակել ենք բանկի պահակ ու ուզում ենք, որ այդ բանկը գումարները շատացնի, մեծանա, ընդլայնվի: Նման բան չի լինում:

Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, չպետք է մտածել վերջն է, ոչ, սա հերթական նախազգուշացումն է: Եվ բավականին մեղմ, հանգիստ ու հավասարակշռված նախազգուշացում է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am