ՀՀ ՊՆ 2-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ․ Պետրոսյանը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի մարտական հենակետերում:
Դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ։
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։