Այն, ինչ արել է ավագանու գործընկերը, անընդունելի է. Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այո’, մենք դատապարտում ենք, հնարավորինս արագ համապատասխան քայլեր ձեռնարկվելու են։

Այն ինչ արել է ավագանու գործընկերը անընդունելի է, եւ երբ ասում ենք ատելության խոսքը, ցանկացած իրավիճակում ընտանիքը թիրախավորելը մերժելի է, ապա առաջին հերթին հենց մենք մեզնից ենք պահանջում այս արժեքներին հավատարիմ մնալ։

Խնդրում եւ պահանջում եմ, այլեւս ինձ ձեր հայհոյախառն գրառումներում չթագեք… շատերիդ գրածներն ու որակումները հաճախ ավելի վատն են, քան ինքնին արարքը »։