Արցախում առնվազն 37 քաղաքացիական անձ է զոհվել, 118-ը՝ վիրավորվել․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Արցախում առնվազն 37 քաղաքացիական անձ է զոհվել, 118-ը՝ վիրավորվել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ վիրավորման դեպքերից մեկը այս գիշեր է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։

«Մեր նախնական վերլուծությամբ՝ 10500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել։ 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու րատադրական օբյեկտներ և 1100-ից ավելի՝ շարժական գույք։ Այս թվերը մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն»,- ասաց նա։

Ըստ Բեգլարյանի՝ նաև անհետ կորած քաղաքացիական անձինք կան։