Հնդկաստանի դեսպանությունն առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը. դեսպանի հարգանքի տուրքը Ծիծեռնակաբերդում

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ դեսպան Կիշան Դան Դեվալի՝  Ծիծեռնակաբերդ այցելության մասին հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Այսօր Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- ասված է երկլեզու հաղորդագրության մեջ:

Սոցցանցի հրապարակման մեջ դեսպանությունն ակտիվ հղմամբ նշել է նաև Հնդկաստանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների էջերը:  

Today, Armenia commemorates 106th anniversary of Armenian Genocide. Ambassador KD Dewal paid homage to martyrs of this…

Posted by India in Armenia and Georgia, Embassy of India, Yerevan on Saturday, April 24, 2021