Ողբերգական դեպք Սոթքի ոսկու հանքավայրում. Կա զոհ

Ողբերգական դեպք Սոթքի ոսկու հանքավայրում. Կա զոհ
Ողբերգական դեպք Սոթքի ոսկու հանքավայրում. Կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում Վադենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ, ով տեղում մահացել է։

Փրկարարները, ոստիկանները, հանքի աշխատակիցները դարձի են բերել ավտոբուսը և դին դուրս բերել և քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է Վարդենիսի դիահերձարան։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: