Բնակիչները պատսպարում էին կանանց ու աղջիկներին, դեղ ու ջուր էին առաջարկում բոլորին. Լեւոն Բարսեղյանը՝ տեղի ունեցածի մասին

Բնակիչները պատսպարում էին կանանց ու աղջիկներին, դեղ ու ջուր էին առաջարկում բոլորին. Լեւոն Բարսեղյանը՝ տեղի ունեցածի մասին
Բնակիչները պատսպարում էին կանանց ու աղջիկներին, դեղ ու ջուր էին առաջարկում բոլորին. Լեւոն Բարսեղյանը՝ տեղի ունեցածի մասին

Քիչ առաջ տեղի ունեցած բախումների եւ ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնությունների մասին գրառում է կատարել ականատեսներից մեկը՝ Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Սարի թաղում մոտ քսան րոպե խաղաղ ցուցարարների ու ոստիկանության առճակատված կանգնելու ընթացքում Երեւանի ոստիկանապետի հետ բանակցություններով որոշ հանդարտություն եղավ, բայց քաղաքացիական սադրիչների պատճառով, որոնք քարեր էին նետում ցածից եւ Երանոսյանի ագրեսիվ պահվածքի ու հարձակման հրամանից հետո ոստիկանությունը գրոհեց խաղաղ ցուցարարների վրա, օգտագործելով խլացուցիչ եւ լուսաբռնկիչ պայթուցիկներ, մահակներ եւ այլ հատուկ միջոցներ։ Գրոհից առաջ սրանք փախցրին Արմեն Մարտիրոսյանին։

Ցուցարարներն սկսեցին նահանջել, նրբանցքներից նրանց վրա սկսեցին հարձակվել քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ զինված մահսկներով եւ արմատուրաներով։ Մի աղջկա հագուստ սկսեց վառվել, մի քանի ծառ ու թուփ, բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան։ Հարձակվում էին նաեւ լրագրողների վրա։ Մոտ 40 րոպե տեւած նահանջից հետո Նար-Դոս եւ Չարենց հասած ցուցարարներին ոստիկանական մեքենաներով որսում տանում էին ոստիկանատներ։ Լուրեր եղան, թե Խորենացուց էլ են տանում։

Նահանջի ճանապարհին բնակիչները պատսպարում էին կանանց ու աղջիկներին, դեղ ու ջուր էին առաջարկում բոլորին։

Մարդիկ ակնհայտորեն չեն հանդարտվում արդեն 12 օր, Սերժիկն ակնհայտորեն բախումներ է հրահրում ոստիկանների ու ցուցարարների միջեւ, այդպես երեւի իրեն շատ ձեռնտու է։

Եթե Սերժիկին թվում է, թե էս պոռնոգրաֆիկ միջոցներով կարող է ահաբեկել մարդկանց որ այլեւս փողոց դուրս չգան, չարաչար սխալվում է։

Իր այլանդակություններից տուժում են ոչ միայն մարդիկ, այլեւ ամբողջ երկիրը»։