Հունվարին ոչ սթափ 138 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. Տեսանյութ

Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: