Գերմանիայի հյուսիսում՝ Ստադե քաղաքում, երկուշաբթի հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվել է երկու մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը։
Ինչպես գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը և AFP-ին, միջադեպը տեղի է ունեցել Ստադե քաղաքում, որը գտնվում է Ստորին Սաքսոնիայում՝ Համբուրգից ոչ հեռու։ Ոստիկանությունը հայտնել է, որ բնակչության համար այլևս վտանգ չկա։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են երիտասարդների աջակցման կենտրոնում։ Ոստիկանությունը դեռ չի հրապարակել հարձակման շարժառիթը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։



















