Հայաստանի հանրապետական կուսակցության համար խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային կամ պարզ համամասնական ընտրակարգն էական նշանակություն չունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Այդ հարցի մեջ չենք խորացել, քանի որ մեզ համար էական նշանակություն չունի ռեյտինգային, թե պարզ համամասնական ընտրակարգ կլինի: Չեմ կարծում, որ դա կարող է էական նշանակություն ունենալ»,-ասել է Բաղդասարյանը:
Նրա խոսքով, իրենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին նայել են ոչ թե ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգի տեսանկյունից, այլ քաղաքական, հետեւաբար ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ օրենսգիրքը փոխելն անթույլատրելի էր: