Պաշտոնանկություն Հայոց ցեղասպանության ինստիտուտում՝ կաթողիկոսի այցի մասին գրառումից հետո. «Ազատություն»

Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջերից հեռացնելուց հետո աշխատանքից հեռանում է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը:

«Երկու միջադեպով հասկացա, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիտարկվում է որպես քաղաքական հաստատություն, այսինքն՝ քաղաքական գծի կրող պիտի լինի»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը: Ավելին՝ «Ազատության» տեսանյութում: