Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը. տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:

«Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք եւ առողջություն»,- ասված է հաղորդագրությունում: Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում:

Զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Հադրութում:

Հետմահու պարգեւատրվել է «Արիության» եւ «Գթության մայր Մ.Մ.» մեդալներով: