Արթուր Ղազինյանն ութերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

կարգի առաջին հարցը (հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը-խմբ.), ինչպես արդեն նշել եմ 5-6 անգամ, մեզ համար քննարկման ենթակա հարց չի հանդիսանում: Կարծում եմ՝ պետք է արագ ընթացակարգ ապահովենք, հարցին լուծում տանք և անցնենք բովանդակային հարցերին»,- ասաց թեկնածուն:

Նա ևս շեշտեց՝ իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխելու իր թեկնածուին, ինչքան էլ, որ նա իշխանության սրտում տեղ չունի, ցանկություն չկա նրա օգտին քվեարկելու: «Քաղաքական պայքար է: Մենք ունենք թեկնածու, դուք ունեք առարկություն այդ թեկնածուի համար: Հետևաբար, մեր իրավունքն է ներկայացնել թեկնածուին, ձեր իրավունքն է մերժել թեկնածուին»,-ասաց Ղազինյանն ու հավելեց՝ հրաժարվում է հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից, որ արագ անցնեն օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: