«Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել»․ Վլադիմիր Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանի՝  Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել»․ Վլադիմիր Կարապետյան
«Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել»․ Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետը ընդհատելու է Ղազախստան կատարած աշխատանքային այցը:

«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր »,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ նիստին ծրագրավորված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, փաստաթղթերը ստորագրվել են: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 1-ին: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրան հաջորդել է պաշտոնական ճաշը: