5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները