Հրապարակվել են Վրաստանում ՏԻՄ ընտրությունների Exit poll-երի նախնական արդյունքները.Aliq.ge

Այսօր, ժամը 20:00-ին փակվեցին Վրաստանի մասշտաբով բացված 1830 ընտրատեղամասերը: Ընդդիմադիր «Մթավարի արխի» և իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունները հրապարակել են իրենց կողմից պատվիրված՝ նախնական exit poll-երի արդյունքները: 

«Մթավարի» հեռուստաընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն՝ Թբիլիսիում և չորս խոշոր քաղաքներում ժամը 18:00-ի տվյալներով ընդդիմությունը հաղթում է։

«Մթավարի» ՀԸ-ի պատվերով անցկացված հարցման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հետևյալն են. 

Թբիլիսի 

  • Նիկա Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 51%, 
  • Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 49%։ 

Զուգդիդի 

  • Անզոր Մելիա («Ազգային շարժում») — 53%, 
  • Մամուկա Ցոցերիա («Վրացական երազանք») — 47%։ 

Ռուսթավի. 

  • Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում») — 53%, 
  • Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 47%։

Քութայիսի. 

  • Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում») — 53%, 
  • Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 47%։ 

Բաթումի

  • Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 51%, 
  • Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 49%։ 

Իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած հարցման համաձայն՝ ժամը 18:00-ի տվյալներով Վրաստանի չորս խոշոր քաղաքներում իշխող կուսակցության թեկնածուներն են հաղթում։ 

Թբիլիսի 

  • Նիկա Մելիա («Ազգային շարժում») — 42,8%, 
  • Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 57,2%։ 

Ռուսթավի 

  • Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում») — 46,2%, 
  • Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 53,8%։ 

Բաթումի 

  • Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 49,2%, 
  • Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 50,8%։ 

Քութայիսի 

  • Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում») — 48,1%, 
  • Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 51,9%։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: