Եթե նմանատիպ ձեռնարկում տեղի ունենա, մենք առաջինն ենք լինելու խրամատներում. Բագրատ Սրբազանը՝ Տավուշի մարզում հնարավոր չափագրումների մասին. տեսանյութ

Արևագալի ժամերգություն է կայացել Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:

Մեծ Պահոց շրջանին Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր բոլոր հոգևորականները Արևագալի ժամերգություն կատարելու համար միաբանվել էին Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Վերջին շրջանին տեղեկատվական դաշտում լարվածություն առաջացավ, թե այս տարածքներում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, չափագրումներ են կատարվում ադրբեջանցիների կողմից։ Անընդհատ հրապարակի վրա է, որ այս տարածքները պիտի հանձնվեն: Եթե նմանատիպ ձեռնարկում տեղի ունենա, մենք առաջինն ենք լինելու խրամատներում։

Սա ոչ թե սոսկ տարածքների խնդիր է, այլ մեր վերջին կաթիլ արժանապատվության և մեր գոյության խնդիրն է։ Աստված թող զորացնի մեր երկիրը, մեր ժողովրդին, որպեսզի իմաստությամբ, զգոնությամբ, զգաստությամբ, ամրությամբ, Աստծու օրհնությամբ և հովանիով, Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ կարողանանք ոչ միայն դուրս գալ այս վիճակից, այլ նաև կարողանանք միասնաբար մեր կյանքը վերակերտել, և նաև մեր Հայրենիքի, մեր պետության, մեր ազգի արժանապատվությունը վերականգնել թե՛ տարածքային իմաստով, թե՛ հոգևոր-բարոյական իմաստով», ասել է թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Արևագալի ժամերգություն Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում

Արևագալի ժամերգություն Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցումՄեծ Պահոց շրջանին Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։Այսօր մեր բոլոր հոգևորականները Արևագալի ժամերգություն կատարելու համար միաբանվել էին Ոսկեպարի սահմանապահ Սուրբ Աստվածածին եկեղեցում։«Վերջին շրջանին տեղեկատվական դաշտում լարվածություն առաջացավ, թե այս տարածքներում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, չափագրումներ են կատարվում ադրբեջանցիների կողմից։ Անընդհատ հրապարակի վրա է, որ այս տարածքները պիտի հանձնվեն:Եթե նմանատիպ ձեռնարկում տեղի ունենա, մենք առաջինն ենք լինելու խրամատներում։ Սա ոչ թե սոսկ տարածքների խնդիր է, այլ մեր վերջին կաթիլ արժանապատվության և մեր գոյության խնդիրն է։Աստված թող զորացնի մեր երկիրը, մեր ժողովրդին, որպեսզի իմաստությամբ, զգոնությամբ, զգաստությամբ, ամրությամբ, Աստծու օրհնությամբ և հովանիով, Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ կարողանանք ոչ միայն դուրս գալ այս վիճակից, այլ նաև կարողանանք միասնաբար մեր կյանքը վերակերտել, և նաև մեր Հայրենիքի, մեր պետության, մեր ազգի արժանապատվությունը վերականգնել թե՛ տարածքային իմաստով, թե՛ հոգևոր-բարոյական իմաստով». Բագրատ Սրբազան։ #ՏաՀույս #Ոսկեպար #Արևագալի_ժամերգություն #Սահմանապահ_ՏավուշՃանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք Քրիստոս. առաջնորդեա՛ հոգւոց մերոց. յերկրէ ելանել յերկինս:

Posted by Տավուշի Թեմ – ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church on Wednesday, March 10, 2021