«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից».այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից».այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից».այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ըստ ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանի, Հայաստանում ամեն տարի նախորդի համեմատ արձանագրվում է հիվանդացության առնվազն երեք տոկոս աճ, հիվանդությունն էլ երիտասարդանում է` ստրեսների, ծխելու, անառողջ ապրելակերպի եւ այլ պատճառներով, ինչը  հանգեցնում է իմունիտետի թուլացմանը:
«Մարդիկ վախենում են քաղցկեղ ախտորոշումից: Պետք է հասնենք գիտակցության, որ քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, ոչ թե մահվան դատավճիռ,-այսօր լրագրողների  ասել է Գագիկ Բազիկյանը:
ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների մեծամասնությունը բուժում է ստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

2010 թվականին կենտրոն է ընդունվել ավելի քան 6200 հիվանդ, որից 3000-ը վիրահատվել է: Կենտրոնն ապահովում է հիվանդների համակցված և համալիր բուժման ամբողջ փուլը, որը ենթադրում է ինչպես վիրահատական, այնպես էլ քիմիաճառագայթային բուժում, ինչն անհրաժեշտ պայման է ուռուցքային պաթոլոգիաների բուժման պարագայում:

Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ծառայությունը, ըստ նախարարության, թեեւ գրանցել է դրական տեղաշարժեր, սակայն, միևնույն ժամանակ առկա են լուրջ խնդիրներ` հիվանդների բժշկի վաղ դիմելու, հիվանդության վաղ հայտնաբերման եւ կյանքի երկար տեւողության առումով:

Գագիկ Բազիկյանը նշել է, որ Հայաստանում հիվանդին հարազատները նախընտրում է չասել ախտորոշման մասին, ինչը ըստ մասնագետի դժվարացնում է արդյունավետ բուժումը:

«Երբ հիվանդը տեղյակ է իր ախտորոշումից, նա բժշկի հետ միասին պայքարում է առողջանալու համար, ավելի զգոն է իր առողջության նկատմամբ, ժամանակին է կատարում բժշկի պահանջները»,-ասել է Գագիկ Բազիկյանը:

Մասնագետների հավաստմամբ, ներկայումս հանրապետությունում հաշվառված է շուրջ երեսուն հազար քաղցկողով հիվանդ, որոնց առնվազն կեսը բուժում են ստացել հինգ եւ ավել տարի աառջ: Վիճակագրության համաձայն, ամեն տարի Հայաստանում հիվանդությունից մահանում է շուրջ հինգ հազար մարդ:

© Medialab.am