Վանեցյանը՝ Սաշիկ Սարգսյանի մեկնելու մասին

Վանեցյանը՝ Սաշիկ Սարգսյանի մեկնելու մասին
Վանեցյանը՝ Սաշիկ Սարգսյանի մեկնելու մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելու հարցին:

Նշենք, որ երեկ հայտնի դրաձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված, մեկնել է Հայաստանից:

Վանեցյանն այսօր լրագրողներին ասաց, որ դա նախաքննական մարմնի՝ քննչական դեպարտամենտի քննիչի որոշման արդյունքն է: «Ես այդտեղ որևէ առնչություն չունեմ»,- հավելեց նա:

Հարցին, թե մեկնելուց հետո ԱԱԾ-ն գիտի՞, թե որտեղ է Ալեքսանդր Սարգսյանը, նա պատասխանեց. «Իհարկե գիտենք: Մի անգամ էլ էր գնացել և առաջին  իսկ պահանջով եկավ ու ներկայացավ դատարան»: