Ժամանակն է, որ Ռուսաստանը սանձի իր երես տված ու ձեռքերն արձակած Ադրբեջանին․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալիևի շանտաժը՝ Լաչինի միջանցքում մաքսատուն տեղադրելու մասին, բացահայտ ապտակ է Ռուսաստանի դաշնությանը, արցախյան հակամարտության գործընթացում նրա դերակատարությանը և խաղաղարար առաքելությանը։

Ժամանակն է, որ Ռուսաստանը սանձի իր երես տված ու ձեռքերն արձակած Ադրբեջանին»։