Քանի մարդ է մասնակցել «Սասնա ծռերի» հրավիրած հանրահավաքին․ ԻՔՄ

ԻՔՄ հաղորդագրությունը փետրվարի 26-ին «Սասնա ծռերի» հրավիրած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ փետրվարի 26-ին, Մատենադարանի դիմաց տեղի է ունեցել «Սասնա ծռերի» հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 15։22-ի դրությամբ հավաքի անցկացման վայրում գտնվել է 400 մարդ։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Նշենք, որ ինչպես այս, այնպես էլ այլ հավաքների մասնակիցների քանակի դեպքում ոստիկանները չեն հաշվվում։