Արման Մուսինյան. Գալուստ Սահակյանի ասածները քոռ կոպեկի արժեք չունեն

Արման Մուսինյան. Գալուստ Սահակյանի ասածները քոռ կոպեկի արժեք չունեն
Արման Մուսինյան. Գալուստ Սահակյանի ասածները քոռ կոպեկի արժեք չունեն
Հեղինակ MediaLab

Չի բացառվում, որ այսուհետ ընդդիմությունն այլեւս չմեկնաբանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հայտարարությունները:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հայտարարեց, թե «հետայսու Գալուստ Սահակյանին կարող է արձագանքել միայն պարապ մարդը»:

«Քանի որ նա վերջնականապես ապացուցել է, որ իր ասածները ոչ իր, ոչ իր ընկերների եւ ոչ էլ հասարակության համար քոռ կոպեկի արժեք չունեն»,- նշեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե «Կոնգրես-իշխանություն երկխոսությունը ՀԱԿ-ի ճնշման արդյունքը չէ, այլ իրենք թողնում են, որ ՀԱԿ-ը մի քիչ ուրախանա, ըստ իրենց, «եկա, տեսա, հաղթեցիով»:

Սահակյանը հայտարարել էր նաեւ, թե «Կոնգրեսի միակ ցանկությունը իշխանության գալն է, քանի որ պետական բյուջեն այժմ լցվում է եւ ցանկանում են էլի իշխանության գալ»:

Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսության մեկնարկից առաջ ՀՀԿ փոխնախագահը մի քանի անգամ լրագրողներին ասել էր, որ իշխանությունները ընդդիմության հետ չեն բանակցելու, պատվիրակություն չեն ձեւավորելու այդ նպատակով, եւ որ արտահերթ ընտրությունների հարց չեն քննարկելու:

Պարոն Սահակյանի հայտարարություններից օրեր անց սակայն, իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի հայտարարեցին, որ պատրաստ են բանակցություններ սկսել ընդդիմության հետ, այդ նպատակով ձեւավորեցին աշխատանքային խումբ, իսկ ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունների երկրորդ հանդիպման ժամանակ արդեն իշխանական կոալիցիան համաձայնություն տվեց բանակցությունների օրակարգ մտցնել արտահերթ ընտրությունների հարցը:

© Medialab.am