Պատվաստումներով մենք դեռևս զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ և ավելի լայն տարածաշրջանում․ Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2021 թվականին մենք ևս մեկ անավարտ խնդիր ունենք թողած, որը պետք է ավելի լայն թափով շարունակենք 2022 թվականին, որպեսզի այսօրվա հարաբերականորեն բավարար վիճակի փոխարեն կրկին չունենանք ծանր ալիքներ։

Խոսքը իհարկե կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին է։ Ցավոք մենք դեռևս զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ և ավելի լայն տարածաշրջանում՝ 23% ամբողջական պատվաստված և 31% մեկ դեղաչափով բնակչությամբ (տվյալները կարող են լինել 2-3 օրվա հնության):

Խնդրում և կոչ եմ անում մեր բոլոր չպատվաստված քաղաքացիներին ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։ Առողջապահության նախարարությունը և կառավարությունը երկրում ապահովել է անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի բազմազանություն, որոնք կատարվում են ամբողջությամբ անվճար։

Կոչ եմ անում նաև այն քաղաքացիներին, որոնք արդեն 6 ամիս ավել է պատվաստված են ստանալ իրենց 3-րդ դեղաչափը (բուստերը), որպեսզի նրանց պաշտպանությունը հիվանդությունից մնա ուժեղ։

Բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են մեր չպատվաստված հարազատները կամ մտերիմները ծանր տանում հիվանդությունը կամ դժբախտաբար մահանում դրա պատճառով, չնայած ստանում են ամենաբարձր որակի բուժօգնությունը։

Դա ապացուցված է նաև ամբողջ աշխարհում և այդ ապացույցները բազմիցս են բերվել. կրկին չեմ ուզում դրանց անդրադառնալ։Կարևոր է նաև հիշել մեր առողջապահական համակարգի հյուծվածության մասին, որն արդեն գրեթե 2 տարի է աշխատում է արտակարգ ռեժիմով, հատկապես կովիդ հիվանդանոցները։

Սա էլ է մի խնդիր, որը պետք է լուծվի՝ փոխելով համակարգի աշխատանքի ռեժիմը, երբ բոլոր հիվանդանոցները կզբաղվեն կովիդի բուժմամբ ըստ անհրաժեշտության և չեն դադարի մատուցել իրենց հիմնական ծառայությունները»։

Возможно, это изображение (текст «Share of people vaccinated against COVID-19, Jan 3, 2022 Share of people fully vaccinated against COVID-19 Iran Turkey Share of people only partly vaccinated against COVID-19 Our OurWorld Data 60% Russia 61% 9.8% Azerbaijan 46% 70% 6.2% 67% Belarus 46% 4.7% 51% 34% Georgia 4.8% 51% 29% 12% Ukraine 46% 5.4% 34% 32% Armenia 23% 34% 0% 8.2% 31 % 10% 20% 30% Source: Official data collated by Our World in Data Note: Alternative definitions full vaccination, e.g. having been infected with SARS-CoV-2 and having ignored maximize comparability between countries. 40% 50% 60% BY dose of 2-dose protocol, are»)