Ամերիկացի սենատորը ԼՂ նկատմամբ Բաքվի գործողությունները որակել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն

Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին X-ի (Twitter-ի) իր միկրոբլոգում Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում։ Եթե ​​Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սնունդը որպես զենք օգտագործելը (Weaponizing food) խախտում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը «հանցագործություն է մարդկության դեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Քեսիդին: